Հայաստանում գործող ռեստորաններ և սրճարաններ նախատեսված չծխողների համար

Վայելեք մաքուր օդ առանց ծխախոտի

Հայաստանում գործող՝ չծխողների համար նախատեսված ընտանեկան, ընկերական ռեստորաններ և սրճարաններ

Վայելիր համեղ ուտելիք կամ մեկ գավաթ սուրճ ընտանիքիդ և ընկերներիդ հետ Երևանի և Գյումրիի՝ չծխողների համար նախատեսված ռեստորաններում և սրճարաններում, որտեղ կանոնները խստորեն պահպանվում են: Մոռացեք ծխախոտի տհաճ հոտը: Բացահայտեք ոգեշնչող հոտերի հսկայական բազմազանություն՝ ապուրների, խորոված մսի, խմորեղենի, մրգային խմիչքների, թեյերի, սուրճերի և շատ ավելին: Ճանաչեք կյանքը նոր հարթության մեջ: Առողջ կյանք՝ լի անձնական ազատությամբ և ժպիտներով:

Այս քարտեզը հարգանքի տուրք է բոլոր այն գործարարներին, ովքեր ցուցաբերում են հսկայական պատասխանատվություն իրենց հաճախորդների առողջության, նրանց ընտանիքների կարիքների և Հայաստանի ապագայի հանդեպ: Ուղղակի առողջ ազգ կերտում են առողջ մարդիկ:

Օգնեք մեզ ստեղծել այս քարտեզը

Եթե ունեք չծխողների համար նախատեսված այլ ռեստորանների կամ սրճարանների անուններ, ապա ուղարկեք մեզ տվյալները: Ավելացնել

Ի՞նչ կգտնեք այս քարտեզում

Այստեղ չկան վառվող ծխախոտներ, IQOS-ներ և նարգիլեներ: Այս քարտեզը ցուցադրում է միայն այն վայրերը, որտեղ ծխելը արգելված է ողջ ռեստորանում կամ շատ քիչ դեպքերում՝ ռեստորանները, որտեղ կան ծխողների և չծխողների համար նախատեսված սրահներ: Տեսնել ԱՀԿ առաջարկությունները:

Հայաստանը մահանում է

Փոքրիկ Հայաստանը չափազանց բարձր գին է վճարում ծխելու մշակույթը հանդուրժելու համար: Ամեն տարի այստեղ ավելի քան 5100 մարդ մահանում է ծխախոտից առաջացող հիվանդություններից: Որքան մարդիկ ավելի շատ են ծխում, այնքան ավելի անարդյունավետ են նրանք դառնում: Մարդիկ հիվանդանում են, մահանում են և տնտեսության մեջ ահռելի կորուստներ են լինում: Տեսնել Ռուսաստանում ծխելու արգելքի վերաբերյալ: